«Արցախցիները գալիս են ծանր սթրեսներով, նրանց բնական կյանք վերադարձնելը տարիներ է տեւելու, պետք է կազմակերպել բժշկա-հոգեբանական աջակցություն»․ բողոքի ցույց
 |aravot.am|
17:31 - 26 սեպտեմբերի, 2023

«Արցախցիները գալիս են ծանր սթրեսներով, նրանց բնական կյանք վերադարձնելը տարիներ է տեւելու, պետք է կազմակերպել բժշկա-հոգեբանական աջակցություն»․ բողոքի ցույց |aravot.am|

aravot.am: Մի խումբ բուժաշխատողներ այսօր բողոքի ցույց էին անում առողջապահության նախարարության շենքի մոտ։ Նրանք նախարարությունից պահանջում են համակարգված աշխատել Արցախից բռնի տեղահանվածների հետ։

Ցույցի կազմակերպիչներից «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանն իր ելույթում հայտարարեց՝ պահանջում ենք միջոցառումներ ձեռնարկել այս ողբերգական իրավիճակում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելու համար․

«Առողջապահության նախարարության պաշտոնյաներ, առողջապահական ոլորտի պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնողներ, այս ողբերգական իրավիճակում պարտավոր եք առցանց տեղեկատվական շտեմարան ունենալ։ Դուք ձեզ գովում եք, թե էլեկտրոնային առողջապահություն ունեք, բարի եղեք այնպես արեք, որ տեղեկատվությունը մարդկանց համար լինի ամփոփ, չգնան այս ու այն կողմ։ Մեզ բազմաթիվ մարդիկ են դիմում։ Դուք պետք է թեժ գիծ ծառայությունը հզորացնեք եւ բուժօգնություն ստացողների վերաբերյալ հարազատներին տալ պատշաճ տեղեկատվություն։ Պահանջում ենք գնահատել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության հետ կապված առողջապահական բեռը եւ կազմակերպել խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, թերսնումով տառապող երեխաների շարունակական բուժօգնությունը։ Չմոռանանք, որ 9 ամիս այս երեխաները չգիտես ինչով են սնվել, չի կարելի քաոտիկ աշխատել»։

Նրանք պահանջում են կազմակերպել Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների էլեկտրոնային հաշվագրում եւ սկսել նրանց աշխատատեղեր առաջարկելու գործընթացը․ «Արցախից գալիս են բժիշկներ, բուժաշխատողներ, պետք է այս ռեսուրսն օգտագործվի, պետք է այս ամենը արվի համակարգված։ Ցույցի մասնակիցները կոչ արեցին դեղագործական եւ բժշկական կազմակերպություններին սատար կանգնել արցախցիներին։ Ցույցի դուրս եկած բուժաշխատողները պահանջում են, որպեսզի առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում կազմակերպի բռնի տեղահանվածների հետազոտությունը, բուժսպասարկումն ու դեղորայքի տրամադրումը, քանի որ երկարատեւ շրջափակումից հետո նրանք թերսնված են, խրոնիկ հիվանդությունների սրացումներով են։

Ցույցի դուրս եկած բուժաշխատողները պահանջում են, որպեսզի առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում կազմակերպի բռնի տեղահանվածների հետազոտությունը, բուժսպասարկումն ու դեղորայքի տրամադրումը, քանի որ երկարատեւ շրջափակումից հետո նրանք թերսնված են, խրոնիկ հիվանդությունների սրացումներով են։

«Հանկարծ չստացվի այնպես, որ այս մարդիկ բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնեն, հերթագրվեն, թղթեր ուզեն։ Դիմում ենք սոցապ նախարարությանը՝ տվեք նրանց կարգավիճակ, Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին տվեք սոցիալական երաշխիքներ, որը կներառի ֆինանսական, հոգեբանական, եւ իրավական մի ամբողջ փաթեթ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել