Ակնկալում ենք, որ մեր ազդակները կլսվեն և կընդունվեն պատշաճ կերպով․ Զախարովա
13:37 - 27 սեպտեմբերի, 2023

Ակնկալում ենք, որ մեր ազդակները կլսվեն և կընդունվեն պատշաճ կերպով․ Զախարովա

Տեսնում ենք, որ ԼՂ-ում իրադրությունը մնում է, մեղմ ասած, ծանր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ցավակցել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստի պայթյունի կապակցությամբ։

«Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Ռուս խաղաղապահները ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել հրդեհաշիջման աշխատանքներում, տեղում շտապ բուժօգնություն ցուցաբերելու հարցում»,- ասել է Զախարովան։

Նա նաև հայտնել է, որ ողբերգական դեպքի հետևանքով վիրավորում ստացած 220 մարդ ռուս խաղաղապահների ուղղաթիռներով է տարհանվել Հայաստան՝ հետագա բուժօգնություն ստանալու համար։

«Շարունակվում ենք ջանքեր գործադրել բնակչության նորմալ կենսագործունեության համար։ Տարածաշրջանում հիմնական ստաբիլացնող մեխանիզմը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ զորախումբը, որը անձնուրացաբար կատարում է իր պարտականությունը»,- ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի շփումները տարբեր մակարդակներում շարունակվում են։ 

«Ակնկալում ենք, որ մեր ազդակները կլսվեն և կընդունվեն պատշաճ կերպով»,- ասել է նա։

Նա հավելել է, որ ՌԴ-ն միշտ «խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք դրանց սրացումների նախաձեռնող չի եղել, արել է առավելագույնը ամենաբարդ իրավիճակներում Հայաստանի ժողովրդին աջակցելու համար»։

«Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները հետագայում ևս կիրականացվեն՝ ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերից»,- ասել է Զախարովան։

Նորությունները հակիրճ և օպերատիվ ստանալու համար հետևեք մեր ալիքներին՝
WhatsApp-ում և Telegram-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել