Արցախի ՊԲ հրամանատարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
10:40 - 26 հոկտեմբերի, 2019

Արցախի ՊԲ հրամանատարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը անց է կացրել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը:

«Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, տրվել են գնահատականներ իրականացված աշխատանքներին և հանձնարարակններ` հետագա խնդիրների վերաբերյալ: Ծառայողական խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը խրախուսել է քննարկված խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների»,- ասված է հաղորդագրությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել