«Եվրոպացիները հանուն Արցախի». բողոքի ցույցեր եվրոպական քաղաքներում |hetq.am|
19:47 - 01 հոկտեմբերի, 2023

«Եվրոպացիները հանուն Արցախի». բողոքի ցույցեր եվրոպական քաղաքներում |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումը, որի հետևանքով գրեթե ամբողջությամբ հայաթափվել է Արցախը, բողոքի ակցիաների պատճառ է դարձել ոչ միայն օտարերկրյա պետություններում հայերի, այլև օտարազգիների շրջանում։ Դրանցից մեկը «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն է, որը Եվրոպայում միավորում է Արցախի բնակչության մարդասիրական խնդիրներով անհանգստացած եվրոպացիներին և տեղի հայկական կառույցներին։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ շարժումը 2023 թվականի հոկտեմբերի 1-ին միայն Բրյուսելում՝ ի սատարումն Արցախի ու այնտեղ առկա հումանիտար ճգնաժամի, մոբիլիզացիոն միջոցառում կիրականացնի։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումը ընդլայնեց բողոքի ակցիաների աշխարհագրությունն ու տարածվեց ողջ Եվրոպայում։

Բողոքի առաջին ակցիան կայացել է սեպտեմբերի 30-ին Լոնդոնում: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Դաունինգ սթրիթի 10-ի (Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը- խմբ.) և Մեծ Բրիտանիայում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։ 

Իսկ արդեն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, համաժամանակյա ակցիաներ են ընթանում Մարսելում, Բրյուսելում, Նիկոսիայում, Աթենքում, Վալանսում, Կլերմոն-Ֆերանում, Կոպենհագենում, Վիեննայում, Ստոկհոլմում, Սոֆիայում, Պլովդիվում, Ռուսեում, Վառնայում, Լիսաբոնում և Պրահայում։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը միավորում է Եվրոպայի հայկական համայնքների և ավելի քան 500 եվրոպական կառույցների ներկայացուցիչներին։ Եվրոպական քաղաքներում այս ակցիաները կայանում են նաև Եվրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել