news.am: Ահաբեկիչները, որոնք փորձում են ոչնչացնել Թուրքիայում խաղաղությունն ու անվտանգությունը, երբեք չեն հասնի իրենց նպատակներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Անկարայում այսօր տեղի ունեցած պայթյունները, տեղեկացնում է Anadolu-ն։
Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) աշնանային նստաշրջանի բացմանը։
Թուրքիայի նախագահը տեղի ունեցածն անվանել է «ահաբեկիչների վերջին ջղաձգումներից մեկը»։
«Նա ընդգծել է, որ Թուրքիայում FETÖ-ի և նմանատիպ ահաբեկչական կազմակերպությունների «վերածնունդն» անհնար է»,- գրում է թուրքական լրատվամիջոցը։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Անկարայի կենտրոնական հրապարակում՝ կառավարական շենքերի մոտ պայթյունների մասին։ Թուրքական իշխանությունները կատարվածի համար մեղադրել են երկու «ահաբեկչի» և հայտնել նրանց մահվան մասին։
Հայտնի է նաև, որ տեղի ժամանակով 09:30-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու ոստիկան։
comment.count (0)