Իսրայելում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ խմբավորմանը հաջողվել է ներթափանցել Իսրայելի հարավում գտնվող մի շարք բնակավայրեր։
Al Jazeera-ի փոխանցմամբ պաղեստինցի մարտիկնեը հայտնել են, որ Իսրայելի սահմանն անցնելուց հետո գերի են վերցրել իսրայելցիների։
Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։
Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
comment.count (0)