Սոթքում վիրավորված Նարեկ Պողոսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ՊՆ
 |armeniasputnik.am|
17:10 - 11 հոկտեմբերի, 2023

Սոթքում վիրավորված Նարեկ Պողոսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ՊՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նարեկ Պողոսյանին, որի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում, բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել, բայց նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,-ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ-ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Հայկական կողմից 3 զինծառայող էր զոհվել, 2-ը` վիրավորվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել