Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դարձել է աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:
Ալբանական Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Խնձրցյանն ուժերը չափել է ռուս մարզիկի հետ և զիջել` դառնալով արծաթե մեդալակիր:
Նախօրեին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը դարձել է մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
comment.count (0)