Ցուցադրական հակառուսական ժեստ․ Զախարովան՝ Մալթայում Գրիգորյան-Երմակ հանդիպման մասին |armeniasputnik.am|
15:27 - 02 նոյեմբերի, 2023

Ցուցադրական հակառուսական ժեստ․ Զախարովան՝ Մալթայում Գրիգորյան-Երմակ հանդիպման մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը ցուցադրական հակառուսական քայլ է անվանել: Այս մասին նա հայտարարեց այսօր ճեպազրույցի ժամանակ:

Հոկտեմբերի վերջին Գրիգորյանը Երմակի հետ Մալթայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ուկրաինական հարաբերությունները։ Հանդիպումը կայացել է «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակներում:

«Եթե նկատի ունեք Մալթայում, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպումը, մենք դա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,– ասաց Զախարովան` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ Կիև էր այցելել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը Դուբլինում կապ էր հաստատել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գրանադայում շփվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Երևանում, կարծում եմ, պետք է իրենց հաշիվ տան ցուցադրական սիրախաղի համար նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն պայքարում են մեր երկրի դեմ։ Եվ այստեղ այլ սահմանում չկա։ Ափսոսանք է առաջացնում, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն ոչնչացնում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,– հայտարարեց Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել