Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը
 |tert.am|
10:47 - 04 նոյեմբերի, 2023

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը |tert.am|

tert.am: Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Ինչպես նշեց Արցախի թեմի առաջնորդ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի թելի լուծարումը տեղի չի ունենա։

«Վեհափառ Հայրապետը, ի ուրախություն մեզ բոլորիս, հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ փոքր ինչ գործառույթներն են փոխվելու։ Այն իր նպատակին կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կունենանք», - նշեց Արցախի թեմի առաջնորդը։

Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես եկավ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Ներկայացրեց Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել