Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով
 |tert.am|
14:26 - 06 նոյեմբերի, 2023

Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով |tert.am|

tert.am: Անգլո-սաքսոնական ուժերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանը մղում են մեծ պատերազմի շեմին. Արևմուտքի այս գիծը ավանդաբար հանգեցրել է ահաբեկչության աճի և փախստականների բազմամիլիոն հոսքերի: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ Արևմուտքի այս գիծը միանգամայն դրսևորվում է Ուկրաինայում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում։

«Նման քաղաքականության մյուս արդյունքներն են ահաբեկչության և ծայրահեղականության աճը, մարդկային ճակատագրերի խեղումը, փախստականների բազմամիլիոն հոսքերը», - հավելել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեթոդները ներառում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում քաոս սերմանելու, երկրների ու ժողովուրդների միջև վեճերի, ազգամիջյան և միջկրոնական հակասությունների սրման փորձերը։

«Արևմուտքը սովոր է սեփական խնդիրները լուծել ուրիշների հաշվին, օգտագործել այլ մարդկանց ռեսուրսները: Ինչպես ասել է Պուտինը, «հեգեմոնի վարձը հանելու համար»», - նշել է  նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել