ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է նախորդ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավածությամբ կայացած կարևոր միջոցառումները․
«Հայաստանը երկրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի փոխնախագահ (նախորդ ընտրությունները կայացել էին 2021թ.),
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 42-րդ նստաշրջանի Գլխավոր համաժողովին` ընդգծելով կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության խնդիրը, համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
comment.count (0)