Անահիտ Մանասյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցին
18:16 - 13 նոյեմբերի, 2023

Անահիտ Մանասյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդունել  է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։

Պաշտպանը դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են արտահերթ նախնական զեկույցում։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից է։

Ներկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։

Հանդիպման ընթացքում Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև հաստատության գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես դպրոցներում բուլինգի կանխարգելման, բացահայտման և լուծման ուղղությամբ գործուն մեխանիզմների ներդրման կարևորությանը, ինչպես նաև անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարին։

Դեսպան Լուկաս Ռոզենկրանցն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել