Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ. Բորել
 |armenpress.am|
20:44 - 13 նոյեմբերի, 2023

Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ. Բորել |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝  ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԵՄ-ն իր անխտիր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին եւ սատարում երկրի անվտանգությանը։ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։ Ըստ բարձր հանձնակատարի՝ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա պետք է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը», - ասել է Ժոզեպ Բորելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել