Տնտեսվարողների հետ բանակցություններից հետո սեփական ուժերով ապամոնտաժվել է ապօրինի 6 բենզալցակայան: Աշխատանքները շարունակական են: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Բենզալցակայանները, որոնք կառուցվել և շահագործվում են ապօրինի, վտանգ են ներկայացնում հարակից շենքերի համար: Այս աշխատանքներն իրականում վաղուց պետք է արվեին, բայց կարևոր է, որ արդեն իսկ իրականացվում են: Պետք է մինչև վերջ ավարտին հասցնենք այս գործընթացը»,- նշել է քաղաքապետը:
comment.count (0)