azatutyun.am: «Երբ մենք պատգամավորներով հանդիպում էինք նախագահին և հարցրել էինք՝ ինչ նորություններ կան մեր գերեվարված բարձրաստիճան պաշտոնյաներից, ասաց, որ նորմալ է, խոսել է: Նրանք այնտեղից ասել են, որ իրենց առողջական վիճակը նորմալ է, խոշտանգումների չեն ենթարկվել », - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, նշելով, որ պարբերաբար հանդիպում են Արցախի նախագահին։
Արդյո՞ք Շահրամանյանն է նրանց հետ կապ հաստատել, թե արցախցի պաշտոնյաներն են այնտեղից միջնորդավորված զանգահարել, պատգամավորը մանրամասներին չէր տիրապետում։
comment.count (0)