ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024-ի մարտի 17-ին |tert.am|

tert.am: Դաշնային խորհուրդը ՌԴ նախագահական ընտրություններ է նշանակել 2024 թվականի մարտի 17-ին, պալատը միաձայն հաստատել է բանաձևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները նշանակել 2024 թվականի մարտի 17-ին: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից»,- ասվում է փաստաթղթում։

Ինչպես հայտարարել է պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, այս որոշումը նշանավորում է նախընտրական արշավի մեկնարկը։ Նա ընդգծել է, որ գալիք ընտրությունները կարևորագույն քաղաքական իրադարձություն են, որը մեծապես կորոշի Ռուսաստանի զարգացման վեկտորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև