Ադրբեջանում դատախազը գերեվարված Գագիկ Ոսկանյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Դատախազը ադրբեջանցիների կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին տեղի էր ունեցել գործով դատական առաջին նիստը։ Հաջորդը նախատեսված է դեկտեմբերի 11-ին։
 
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով