Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության. ԶԼՄ-ներ
 |armenpress.am|
11:55 - 08 դեկտեմբերի, 2023

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության. ԶԼՄ-ներ |armenpress.am|

armenpress.am: Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, ըստ տարբեր աղբյուրների, ենթարկվել է հրթիռային հարձակման։ Aյս մասին տեղեկանում է Al Jazeera-ի հրապարակումից։

Դեսպանատունը գտնվում է Բաղդադի կենտրոնի, այսպես կոչված, Կանաչ գոտում, որտեղ գտնվում են պետական և դիվանագիտական շենքեր։ Նշվում է, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան խիստ վերահսկվող Կանաչ գոտու շրջակայքում պայթյուններ են լսվել։

Տարբեր լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՄՆ-ի և Իրաքի զինվորականների շրջանում իրենց աղբյուրներին, նշում են, որ Կանաչ գոտում հրթիռներ են ընկել լուսաբացին, հնչել են տագնապի շչակներ։

Տարբեր սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում են Կանաչ գոտում ընկած հրթիռները։ Al Jazeera-ի հատուկ բաժինը հաստատել է, որ հրթիռներն ընկած են ԱՄՆ դեսպանատան մոտ։  

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն առայժմ չի հաստատել այս հաղորդումները։ Նաև պարզ չէ՝ արդյոք գործել են դեսպանատան հակաօդային պաշտպանության համակարգերը կամ արդյոք կան տուժածներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել