tert.am: Ուրիշի գույքի դիտավորյալ վնասման և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին և տղամարդ։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից՝ անդրադառնալով համացանցում տարածվավ աղմկահարույց տեսանյութին:
Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 օտարերկրյա քաղաքացի անպարկեշտ և ոչ վայելուչ վարք դրսևորում Երևանում՝ վնասելով ծաղկավաճառի գույքը, մրգեր նետելով ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ինչպես նաև ծաղրելով տարեց կնոջը։
comment.count (0)