factor.am: Եվրամիությունն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջիկայում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, Բրյուսելյան բանակցությունները վերսկսվում են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Արդյո՞ք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրվի, արդյո՞ք դա կլինի անմիջապես կողմերի միջև, թե միջազգային միջնորդների աջակցությամբ․ այս հարցերին ի պատասխան Միշելն ասել է, որ կարևորն արդյունքն է։
«Ինձ համար կարևորը արդյունքն է։ Մենք շատ սերտ աշխատել ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։ Ինչպես հայտնի է, կողմերի միջև մեծ դժվարություններ են եղել թե՛ պատմության, թե՛ միմյանց հետ փոխհարաբերությունների առումով։ Բայց մենք որոշակի առաջընթաց ունենք, և ես շատ լավատես եմ։ Մենք վճռական ենք աշխատել կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- նշել է Միշելը՝ ողջունելով նաև Հայաստանի-Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։
Խոսելով պայմանագրի դրույթների իրականացման երաշխավորի մասին, նա ասել է․ «Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրամիությունը, հետևում է, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում, քանի որ որքան Հարավային Կովկասն առաջադիմում է անվտանգության և տնտեսական զարգացման առումով, այնքան լավ Եվրամիության և աշխարհի համար։ Օրինակ՝ կարծում ենք, որ էթնիկ հայերի՝ Ղարաբաղի շրջան վերադառնալու կամ գոնե այնտեղ այցելելու իրավունքները պետք է երաշխավորվեն։ Դա պետք է ապահովվի ազգային փոքրամասնությունների անվտանգության պաշտպանության տեսանկյունից միջազգային չափանիշներին համապատասխան։ Դա պետք է երաշխավորվի Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառված ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակներում։ Մենք բանակցում ենք և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Իլհամ Ալիևի հետ՝ բոլոր դժվարությունները վերացնելու համար»։
ԵԽ նախագահն անդրադարձել է նաև արևմտյան պաշտոնյաների՝ Ադրբեջանին ուղղված նախազգուշացուներին` զերծ մնալու Հայաստանի հանդեպ ուժի կիրառումից․ «Քննարկումներ են ընթանում տրանսպորտային կապի տարբեր մոդելների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը կապելու են Նախիջևանի հետ։ Նախագահ Ալիևը բազմիցս հստակ հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Բայց կոնկրետ մոդելների մասին քննարկումներ կան։ Պետք է լինի այնպիսի մոդել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտվի»։
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ բանակցությունները փակուղի են մտել վերջին մեկ ամսվա ընթացքում, այն, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հանդիպումներից և արդյո՞ք Բրյուսելում խաղաղության բանակցությունների բոլոր փուլերում չե՞ն զգացել, որ «Ադրբեջանն իրենց խաբել է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)