Հայաստանն ու Ադրբեջանը միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակին» |factor.am|
15:37 - 18 դեկտեմբերի, 2023

Հայաստանն ու Ադրբեջանը միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակին» |factor.am|

factor.am: Եվրոպական միության անդամ չհանդիսացող 11 երկրներ միացել են Եվրոպական խորհրդի՝ «Մագնիտսկու եվրոպական ցուցակը» մեկ տարով երկարաձգելու որոշմանը։ Դրանց թվում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Խորհուրդը ևս 11 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։

«Դեկտեմբերի 4-ին ԵՄ խորհուրդը երկարաձգեց գործող արգելող միջոցները հաջորդ 12 ամիսների ընթացքում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը և հստակեցրեց սահմանափակումների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։ ԵՄ խորհրդի այս որոշմանը միացել են Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու երկրները՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը»,- ասել է Բորելը:

Այս հայտարարության հետ մեկտեղ, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է ևս երկուսը՝ գրեթե նույն տեքստով հայտարարություն ԵՄ անդամ չհանդիսացող երկրների՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման և Մերձդնեստրի ղեկավարության դեմ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումներին միանալու մասին: Նույն երկրները, բացի Հայաստանից և Ադրբեջանից, գումարած Սերբիան և Վրաստանը, միացել են ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներին։ Ադրբեջանը, Հայաստանը, Իսլանդիան և Սերբիան չեն միացել Մերձդնեստրի դեմ պատժամիջոցներին։

Նշենք, որ «Մագնիտսկու ակտ» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության կալանավորում։

Ի թիվս այլոց, այս պատժամիջոցային ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ցուցակում ընդգրկված են վեց երկրներից անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ հյուսիսկորեացի երկու նախարարներ և դատախազներ, լիբիացի զինյալներ, Հարավային Սուդանից գեներալ և Էրիթրեայի պետական անվտանգության բյուրոն: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել