tert.am: 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալեուտյան կղզիների մոտ, որոնք մտնում են ԱՄՆ Ալյասկա նահանգի կազմի մեջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։
Երկրաշարժը գրանցվել է Ադակ քաղաքից 106 կմ հեռավորության վրա համանուն կղզում։
Էպիկենտրոնը գտնվել է ռուսական Անադիր քաղաքից 1540 կմ և Պետրոպավլովսկ–Կամչատսկի քաղաքից 1766 կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումների օջախը 33.2 կմ խորության վրա է եղել։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
comment.count (0)