factor.am: Տիգրան Արզաքանցյանն արգելանքից ազատ է արձակվել։ Քրեական վարույթ կա նախաձեռված, որով պարզվում է զինամթերքի օրինական կամ անօրինական լինելու և մնացած հանգամանքերը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ քրեական վարույթը նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է։
Առավոտյան տեղեկացրել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։
comment.count (0)