Մի շարք քաղաքացիների համար կսահմանափակվի շահումով խաղերին մասնակցությունը
 |civilnet.am|
12:48 - 11 հունվարի, 2024

Մի շարք քաղաքացիների համար կսահմանափակվի շահումով խաղերին մասնակցությունը |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content">

Կառավարությունը նախատեսում է սահմանափակել մի շարք քաղաքացիների խմբերի մասնակցությունը շահումով խաղերին, ինտերնետ շահումով խաղերին։ Համապատասխան օրենսդրական փաթեթը կառավարությունը հավանության է արժանացրել հունվարի 11-ի նիստում։

Մասնավորապես, շահումով խաղերի չեն կարողանա մասնակցել այն անձինք, ովքեր հանդիսանում են կառավարության սոցիալական ծրագրերի շահառու, կառավարության ֆինանսավորմամբ իրականացված սուբսիդավորման ծրագրի շահառու են, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված պարտավորություններ, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40%-ը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Ներդրվելիք էլեկտրոնային համակարգը պարտավոր է նույնականացնել անձին, պարզել՝ նա սահմանափակումների ենթակա խմբում ներառվա՞ծ է, թե՞ ոչ։

Բացի այս, նախագծերի փաթեթով Պետեկամուտների կոմիտեն առաջարկում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեությանը մասնակցելու հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում:

Կառավարության այս փոփոխություններով նախատեսվում է նաև, որ ընտրվելու է օպերատոր, որը հնարավորություն է ստանալու տվյալներ ստանալ խաղային գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների, տվյալների բազաների և խաղային արտադրանքների մասին։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց՝ բոլոր խաղային արտադրանքները այսուհետ պետք է նաև սերտիֆիկացում անցնեն. «Շահումով խաղի կազմակերպիչները ցանկացած խաղի կազմակերպման դեպքում, որը ներառում է շահում, ինչպես նաև օնլայն հարթակները, պետք է սերտիֆիկացում անցնեն միջազգային լաբորատորիայի կողմից։ Բոլոր խաղային արտադրանքները պիտի միացվեն մոնիտորինգային կենտրոնին։ Կենտրոնի կիջոցով մենք տեղեկություն կունենանք խաղադրույքի, ստացված շահումի ու մնացածի մասին»,- ներկայացրեց Բադասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել