Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք, անհանգստանալու կարիք չկա․
«Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը իր հերթին հաստատել է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։
Նշենք, որ սոցիալական ցանցերում բնակիչները մտահոգություններ էին հայտնել պայթյունի նմանվող ձայների պատճառով։
comment.count (0)