Ռուսական կողմը հայտնում է՝ Կիևի ռեժիմը Բելգորոդում ահաբեկչություն է իրականացրել․ ուկրաինական լրատվամիջոցները գրում են ինքնաթիռով հրթիռներ տեղափոխելու մասին

Ինչպես հայտնել ենք, ՌԴ Բելգորոդի շրջանում ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Օդանավում եղել են Ուկրաինայի ԶՈՒ 65 գերեվարված զինվորական, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի շրջան, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։ 

ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Կիևի ռեժիմը Բելգորոդի շրջանում ահաբեկչություն է իրականացրել՝ խոցելով ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որը փոխանակման նպատակով տեղափոխում էր ուկրաինացի ռազմագերիներին:

ՌԴ ՊՆ-ն նշում է՝ ինքնաթիռի անձնակազմը և բոլոր ուղևորները մահացել են։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ռազմաօդային ուժերը դեռ չեն մեկնաբանել Իլ-76-ի կործանման մասին տեղեկությունը, սակայն խոստացել են մեկնաբանություն տրամադրել ավելի ուշ։ Լրատվամիջոցները, հղում անելով Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի աղբյուրներին, գրում են, որ ինքնաթիռը С-300 համակարգերի համար հրթիռներ է տեղափոխել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև