ՔՊ խմբակցությունը որոշում ունի երաշխավորություն ներկայացնելու «Սիներջի»-ի տնօրենի ու կին աշխատակիցների խափանման միջոցի փոփոխման համար
12:35 - 06 փետրվարի, 2024

ՔՊ խմբակցությունը որոշում ունի երաշխավորություն ներկայացնելու «Սիներջի»-ի տնօրենի ու կին աշխատակիցների խափանման միջոցի փոփոխման համար

ՔՊ խմբակցությունը որոշում ունի երաշխավորություն ներկայացնելու դատարան «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննեսյանի և նույն ընկերության մյուս աշխատակիցների՝ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց (Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի) խափանման միջոցը փոխելու համար։ 

Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:

Այս գործի շրջանակներում կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել են, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Վերջինս «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Նշենք նաև, որ մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել