Քամիլ Զեյնալլըի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլըի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։

Տեղեկությունը Ինֆոքոմին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Ավելի վաղ ադրբեջանցի բլոգերը իր տեսաուղերձում հայտնել էր, որ Բաքու մեկնելիս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն բերման են ենթարկել ռուսաստանցի իրավապահները և հայտնել, թե ինքը հետախուզվում է Հայաստանի կողմից։

Ըստ Զեյնալլըի՝ ռուսաստանցի իրավապահները հնարավոր են համարել իր արտահանձնումը Հայաստան՝ նշելով, թե այսօր կանգնելու է դատարանի առջև։ Վերջինս տեսաուղերձում օգնություն է հայցում Ադրբեջանի իշխանություններից։ 

Զեյնալլըի անունը շրջանառվում է 2020թ․ Հադրութում հայ մարդու գլխատման և Մոսկվայում հայերի դեմ բռնությունների պատմություններում։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց՝ Դատախազությունը ձերբակալման վերաբերյալ պաշտոնական տեղեկության չի տիրապետում։

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնեց՝ ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզման վերաբերյալ տեղեկության տնօրինողը իրենք չեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով