Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․Մարկուս Ռիտեր
 |news.am|
17:38 - 21 փետրվարի, 2024

Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․Մարկուս Ռիտեր |news.am|

news.am: Մեր առաքելությունը կարող է այցելել ամբողջ Հայաստանի տարածք, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

«Ի սկզբանե մենք չէինք բացառում, որ կարող են խնդիրներ լինել Ներքին Հանդ մտնելու հետ կապված»,-ասաց նա:

Հարցին, թե որն է ԵՄ դիտորդների Ներքին Հանդ չթողնելու հիմնավորումը նա պատասխանեց. «Այս հարցն էլ պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում՝ որպես ընդունող կողմ։ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղաբաշխված ռուս խաղաղապահ ուժերի հետ»։

Նա հավելեց, որ նման խնդիր առաջացել է միայն Ներքին Հանդում։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ներքին Հանդում վերջին միջադեպի մասին, նշել էր ԵՄ առաքելությունն այդ հատվածում չունի հասանելիություն, այնտեղ միայն ՌԴ-ն է ներկա, որը չի կարողացել դդարեցնել միջադեպը եւ հայկական կողմը 4 զոհ է տվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել