Հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինծառայող. նա վնասազերծվել է. ԱԱԾ
12:30 - 28 փետրվարի, 2024

Հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինծառայող. նա վնասազերծվել է. ԱԱԾ

Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից:

«Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել