azatutyun.am: Ադրբեջանի և Իրանի նախագահները մտադիր են հանդիպել Խուդաֆերինի կամրջի տարածքում, Baku.tv-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ տեղի կունենա Խուդաֆերին և Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությունը։
Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։
comment.count (0)