Հայաստանն ու Ադրբեջանը այսօր հնարավորություն ունենան տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ հենց այդ պատճառով է նա երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որը ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղության համար ժողովուրդների համար։
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին»,- ասել է Ստոլտենբերգը։
Այնուհետև նա անդրադարձել է Ուկրաինայում ՌԴ պատերազմին՝ ընդգծելով, որ այն սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։
«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում։ Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի։ Եվ ավտորիտար այլ սուբյեկտներ կոգեշնչվեն դրանով»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
comment.count (0)