«Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ խանութ, ռեստորան չկա»․ Փաշինյանն ակնարկում է՝ մարդիկ տարածքներն իրենցը չէին համարում
 |civilnet.am|
17:27 - 20 մարտի, 2024

«Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ խանութ, ռեստորան չկա»․ Փաշինյանն ակնարկում է՝ մարդիկ տարածքներն իրենցը չէին համարում |civilnet.am|

civilnet.am: «Ինչո՞ւ Կիրանց գյուղից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհին չկա ոչ մի հյուրատուն, ռեստորան, սրճարան ու խանութ»,- մարտի 20-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին զիջելու հարցին։

«Վերջին այցի ժամանակ նկատել եմ մի բան, որ նախկին հարյուրավոր այցերի ժամանակ չէի նկատել։ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս, դա միջպետական ճանապարհ է, ճանապարհին ոչ մի սրճարան, ռեստորան, խանութ, հյուրատուն չկա։ Ոչ մի բան չկա, դա միջպետական ճանապարհ է։ Ինչի՞ համար ես մտածեցի այս փաստի մասին, որովհետև սոցիալական ցանցերը, ընդդիմադիրների մեկնաբանությունները կարդալով տպավորություն ունեմ, որ փորձում են ներկայացնել, թե ամեն ինչ ինչքան լավ էր ու այս իշխանությունը եկել է, ամեն ինչ վատ է։ Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ ոչ մի խանութ չկա, ոչ մի ռեստորան չկա, ոչ մի հյուրատուն չկա, դա մի բացատրությույն ունի՝ այն պրոբլեմը, որ քննարկում ենք, դա մարդիկ գիտեն։ Միշտ իմացել են ու գիտեն»,- հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով օրերս տավուշցիների հետ հանդիպմանը՝ նա ասաց, որ բնակիչների հետ բանավեճն այն հարցի շուրջ էր, թե հաջորդ քայլերը ի՞նչ տրամաբանոթյամբ պետք է իրագործվեն․ «Ի՞նչ զիջման մասին է խոսքը։ Մեր դիքրորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը 1991-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա պետք է սահմանագծվի ու սահմանազատվի»,- ասաց վարչապետը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ո՞ր քարտեզներով են կատարվելու սահմանագծումն ու սահմանազատումը, Փաշինյանն արձագանքեց՝ «քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն չկա»։ Վարչապետի խոսքով՝ կա համաձայնություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Դուք ՀՀ վարչապե՞տ եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»,- Փաշինյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Ի պատասխան Փաշինյանը ցուցադրեց ՀՀ քարտեզի հայտնի պատկերը, ասաց՝ այս երկրի վարչապետն է։

«Ի՞նչ ենք մենք ստանում։ Մենք ստանում ենք պետական սահման։ Առաջին՝ մենք հնարավորություն ենք տալիս դիրքերի տեղափոխման, երկրորդ՝ մենք ունենում ենք պետական սահման։ Դրանք տարբեր տրամաբանություններ են ու այն անվտանգային ճեղքը, որի մասին խոսվում է, կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում։ Մեր անվտանգությունը պետք է հիմնվի լեգիտիմության հիմքերի վրա ու դրա վրա պիտի ունենանք պետական սահման։ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն ու պաշտպանելը մեր օրակարգում է»,- հայտարարեց Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել