Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
 |armenpress.am|
22:12 - 22 մարտի, 2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի առաջին և պատմության 250-րդ խաղում ընկերական հանդիպման շրջանակներում Երևանում հյուրընկալեց Կոսովոյին:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել, սակայն ժամանակի ընթացքում Կոսովոն սկսեց առավել շատ տիրել գնդակին: 

Եվ խաղային իրավիճակներից մեկում` պաշտպանների սխալից հետո, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Միլոտ Ռաշիցան (24-րդ րոպե): 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը: Թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի նվազագույն առավելությամբ: 

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականն առավել ակտիվ էր: Բայց ավելի վտանգավոր էին Կոսովոյի ընտրանու գրոհները: Գնդակին հիմնականում տիրում է Հայաստանի ընտրանին, սակայն գրոհների եզրափակումն անհաջող էր ստացվում:

Հայաստան-Կոսովո` 0:1:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել