ԱՄՆ-ն ռուսական կողմին հայտնել է հնարավոր ահաբեկչության մասին իրենց ունեցած տեղեկությունները. Սպիտակ տուն
09:39 - 23 մարտի, 2024

ԱՄՆ-ն ռուսական կողմին հայտնել է հնարավոր ահաբեկչության մասին իրենց ունեցած տեղեկությունները. Սպիտակ տուն

 Մարտի սկզբին ԱՄՆ-ն տեղեկություն է ստացել Մոսկվայում ենթադրաբար մարդաշատ վայրերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին, և դրա մասին հայտնել է ռուսական կողմին, ինչպես նաեւ զգուշացրել ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին։ Այս մասին «Ռիա Նովոստիին» հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը։ 

Նշենք, որ մարտի սկզբին ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել էր չայլցելել մարդաշատ վայրեր՝ հնարավոր ահաբեկչության պատճառով։ Ինչից հետո նման զգուշացումներ են արել նաեւ Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Կանադան, Չեխիան, Լատվիան, Գերմանիան, Հարավային Կորեան։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։

Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։ 

Վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 60 մարդ. թիվը, ըստ ՌԴ ՔԿ-ի, կարող է աճել։ Փրկարարները ավիացիոն ուժերի օգնությամբ տարհանել են 100-ից ավել մարդու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել