Թումանյան փողոցում «Ազգային առաջընթաց»-ի անդամների և այլ քաղաքացիների միջև միջադեպի գործով 11 ձերբակալված կա
11:40 - 24 մարտի, 2024

Թումանյան փողոցում «Ազգային առաջընթաց»-ի անդամների և այլ քաղաքացիների միջև միջադեպի գործով 11 ձերբակալված կա

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջով ահազանգել է, որ հարձակվել են իրենց խմբակցության անդամների վրա, նրանցից երկուսը Ոստիկանությունում են:

«Այսօր մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երեւանի ավագանու մեր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում Երեւանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ։ Ներկայումս ոստիկանությունը ձերբակալված է պահում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին։

Իշխանության որդեգրած՝ քաղաքական հալածանքների այս գործելաոճը պայմանավորված է բացառապես նրանց ստեղծված թայֆայական համերաշխության եւ անպատժելիության մթնոլորտով։ Իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք համապատասխան գնահատական տալ իշխանության կամայականություններին»,- գրել է Հայկ Մարությանը:


ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից Factor TV-ին հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով կա 11 ձերբակալված։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մարտի 23-ին արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների և մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած դեպքի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«Այցն իրականացվում է Մարդու իրավունքնեի պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա: Տեղի կունենան առանձնազրույցներ նշված դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալ պահին քննչական մարմնում գտնվող ազատությունից զրկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը»,- ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել