Վանում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանները հարձակվել են քաղաքական գործիչների և ցուցարարների վրա

 |factor.am|
09:05 - 04 ապրիլի, 2024

Վանում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանները հարձակվել են քաղաքական գործիչների և ցուցարարների վրա |factor.am|

factor.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունն (DEM) ապրիլի 3-ին Վան նահանգում Կենտրոնական գործադիր կոմիտեի (MYK) նիստ է անցկացրել այն բանից հետո, երբ տեղական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել չեղարկել Վանի քաղաքապետի թեկնածու Աբդուլլահ Զեյդանի հաղթանակը և այն շնորհել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են DEM կուսակցության համանախագահներ Թուլայ Հաթիմողուլլարը և Թունջեր Բաքըրհանը, MYK-ի անդամներ, Բաշաք Դեմիրթաշը՝ բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի կինը և այլք։

Նրանք ողջունել են քաղաք ժամանած ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատվիրակությանը։ Ոստիկանները հարձակվել են շենքի մուտքի մոտ սպասող մարդկանց վրա, որտեղ անցկացվում էր MYK-ի նիստը։

Պատվիրակությանը, այդ թվում՝ պատգամավորներին, թույլ չեն տվել դուրս գալ շենքից, որի բոլոր ելքերը փակվել են ոստիկանների կողմից։ Լրագրողների աշխատանքը ևս խոչընդոտվել է։

Պատվիրակությունը ցանկացել է երթով շարժվել դեպի Ֆեքիյե Թեյրան այգի՝ մամուլի հայտարարություն տարածելու համար, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել դա անել՝ պատճառաբանելով նահագապետարանի կողմից սահմանված բողոքի ակցիաների 15-օրյա արգելքը։ Ոստիկանությունը հարձակվել է նաև Թուրքիայի ձախ ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության նախագահ և պատգամավոր Էրքան Բաշի վրա։



Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել