Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ |arm.sputniknews.ru|
16:25 - 11 ապրիլի, 2024

Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

«Մենք հիմնական դատալսումներին չենք անցել, ապացույցներ չենք հետազոտել, առնվազն չեն հարցաքննվել վկաները, որոնք ազդեցության մասով դատարանը գտնում է, որ կարող է ազդեցություն լինել։ Նման պայմաններում դատարանը գտնում է, որ խափանման միջոց կալանքի գործողության ժամկետում տեղի չեն ունեցել այնպիսի փոփոխություն, որը դատարանին հիմք կտա խափանման միջոցը փոխել»,- ասաց նա։

Նշենք, որ Աշոտյանի համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները` 30 պատգամավոր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունից։

Արմեն Աշոտյանը դատարանում իր խոսքում շնորհակալություն էր հայտնել ԱԺ պատգամավորներին և իր համակիրներին երաշխավորության համար և նշել, որ իր կողմից «վատ պահելը» կնշանակի, որ «ընդդիմության գլխին քրեական գործ է կախվում»։

«Ես ինձ պատեպատ կտամ, բայց լավ կպահեմ, որ հանկարծ այսօրվա գործող իշխանությունների դեմ պայքար ծավալած երկու խմբակցությունների անդամների գլխին դամոկլյան սուր չկախվի»,- հավելել էր Աշոտյանը։

Մեղադրող դատախազն էլ իր խոսքում նշել էր, որ երեք ամիսների ընթացքում չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնք կարող էին վկայել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման կամ վերացման համար։

«Գտնում եմ, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ նախորդ ներկայացված միջնորդությունից չի տարբերվում, բացառությամբ պատգամավորների քանակի»,–ասել էր դատախազը հավելելով, որ պետք է կալանքի ժամկետը երկարաձգվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել