Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիաանվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։
«Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար․․․
Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ»,- նշված է Պապյանի գրառման մեջ։
comment.count (0)