hetq.am: Ադրբեջանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Ալեյնիկը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են բելառուսական կողմի հնարավոր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են Ադրբեջանի՝ «օկուպացիայից ազատագրված» (չակերտները՝ խմբ․) տարածքներում վերականգնողական աշխատանքները ու գործընթացում Բելառուսի հնարավոր ներդրումը: Ջեյհուն Բայրամովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում ականային սպառնալիքի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների մակարդակից, դիտարկել են տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսության, տրանսպորտի, մեքենաշինության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:
«Նախարարները նշել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժը՝ ընդգծելով, որ նոր ուղղություններ են դիտարկվում այդ ոլորտում փոխգործակցության ամրապնդման համար»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
comment.count (0)