Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Ամիրաբդոլլահյանի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչության հաղորդմամբ՝ հիմնական ուշադրությունը դարձվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Ռուսական կողմը կրկին ընդգծել է իր խստիվ դատապարտումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության գրասենյակի վրա ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածի կապակցությամբ։
«Հաստատվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը։
Ընդգծվել է երկու կողմերի շահագրգռվածությունը քաղաքական և դիվանագիտական համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետևողական աճի հարցում, այդ թվում՝ տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների ոլորտում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
comment.count (0)