azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Իրանին և Իսրայելին խուսափել գործողություններից, որոնք կարող են սնուցել «բռնության պարույրը» Մերձավոր Արևելքում՝ այն ներքաշելով ավելի ավելի խորը հակամարտության մեջ:
«Բավ է պատերազմը, բավ են հարձակումները, բավ է բռնությունը: Այո երկխոսությանը, այո խաղաղությանը», - ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորներին:
Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-եր ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հաղորդմամբ՝ որսացել են արձակված շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը Իսրայելում թիրախավորել է երկրի ռազմական օբյեկտները և բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվել են։ Թեհրանը առավոտյան հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել գործողությունը։
comment.count (0)