Իրանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ինչպես տեղեկացնում են գերատեսչությունից, ուշադրության կենտրոնում եղել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը․
«Իրանի ԱԳ նախարարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի։
Ինչպես նշվել է, տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։ Նման սցենարների կանխարգելումը և դրանց արմատական պատճառների վերացումը պետք է լինեն ՄԱԿ-ի ԱԽ հատուկ առաջնահերթ ուշադրության առարկան»։
Կողմերի հաստատել են նաև Գազայի հատվածում անհապաղ զինադադարի վերաբերյալ դիրքորոշումները։
comment.count (0)