civilnet.am: Արցախցիների համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է։ Այսուհետ աջակցությունը կտրամադրվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին, ինչպես նաև 2020-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները»,- ասված է հաղորդագրությունում։
Շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են։ Նախարարությունը նաև ներկայացրել է դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույց։
comment.count (0)