Սամվել Վարդանյանի խափանման միջոցն ընտրվեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ |hetq.am|
09:20 - 18 ապրիլի, 2024

Սամվել Վարդանյանի խափանման միջոցն ընտրվեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանած Սամվել Վարդանյանի նկատմամբ կալանք չկիրառել, այլ տնային կալանք և 7 մլն դրամ գրավ սահմանել:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Վարչության շենքից 1-2 րոպե հեռանալուց հետո ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ «բնական կարիքները» հոգալու անհրաժեշտություն է առաջացել, և Սամվելին թողել են ավտոմեքենայի մեջ ու գնացել: Դիմակավորված անձինք մոտեցել են ձեռնաշղթաներով կապված Սամվելին, դուրս հանել ավտոմեքենայից և ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի մասին նրա փաստաբաններն իմացել են պատահմամբ, երբ ապրիլի 16-ին ԱԺ պատգամավորները տեսակցության են գնացել Սամվելին, և վերջինս մանրամասներ է փոխանցել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել