Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է
19:05 - 20 ապրիլի, 2024

Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է

Կիրանց գյուղի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է: 

Քաղաքացիները նշում էին երկուշաբթի Մհեր Գրիգորյանի հետ նախատեսվող հանդիպման մասին։

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ երկուշաբթի գնալու են «այս հարցը քննարկելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»:

«Երբ դա կվերջնա, կգանք, արդեն կհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք ու կսկսենք մեր գործերը: Քննարկելու ենք սահմանի հարցը: Մենակ ես չեմ գնալու, գալու է նաեւ Բերքաբերի գյուղապետը, նաեւ մնացած գյուղապետերը: Մեր նպատակն է սահմանը ճշտենք ու ճիշտ պահենք, անառիկ պահենք: Որ մոտիկ չլինենք, նրանք էն կողմում լինեն, մենք՝ էս կողմում»,- նշել է համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։

Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել