Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծմանը
17:32 - 24 ապրիլի, 2024

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հնչող հայտարարություններին՝ նշելով՝ «մերժում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ ռադիկալ շրջանակների հաճոյանալու նպատակով արված միակողմանի հայտարարարությունները»։

Մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ ռադիկալ շրջանակների հաճոյանալու նպատակով արված միակողմանի հայտարարարությունները։

Պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ 1915 թվականի իրադարձությունները օրինական քննարկման առարկա են։

 

Պատմության վերաբերյալ այս կանխակալ և կողմնակալ հայտարարությունները ոչ միայն վնասում են երկու համայնքների միջև հաշտեցման ջանքերին, այլ նաև քաջալերում են արմատական ​​խմբերին, որոնք հակված են ատելության հողի վրա հանցագործություններ կատարելու:

Բոլոր կողմերին կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին, ինչպես նաեւ Հայաստանի հետ սկսած կարգավորման գործընթացին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմաբանների ընդհանուր հանձնաժողովի ստեղծումը թուրքական կողմից տարածված վաղուցվա առաջարկ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել