«Ազգային ժողովրդական բեւեռ»-ի երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
Բոլորը բաց են թողնվել թե ոչ՝ այս պահին հայտնի չէ․ Գաբրիելյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ երեկԱզգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք էր իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Բևեռը հայտարարություն էր տարածել, նշելով, որ ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»,- ասված էր հայտարարության մեջ։
comment.count (0)