Ազգային-Ժողովրդական բևեռը բողոքի ակցիա է իրականացնում Երևան քաղաքում՝ ի աջակցություն Տավուշի, ակցիայի մասնակիցները պահանջում են նաև վարչապետի հրաժարականը։
Ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Աբովյան փողոց, սակայն այստեղ իրավիճակը լարվեց։ Կարմիր բերետավորները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ակիցիայի մասնակիցներին։
Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց նաև կանանց և տարեցների։
ԱԺԲ-ից հայտնում են, որ բերման է ենթարկվել ավելի քան 100 մարդ, նրանց թվում են նաև ԱԺԲ ԳՄ անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է Ազատության հրապարակում։
comment.count (0)